Իտալիայի Տարվիզիո քաղաքում մեկնարկեց շախմատի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Առաջին տուրում Հայաստանի շախմատիստները հաջող հանդես եկան:
Տղաների պայքարում Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ տարան, Տիգրան Հարությունյանը ոչ-ոքի խաղաց: Աղջիկների պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիրանուշ Ղուկասյանը եւս հաղթանակով մեկնարկեց:
Աշխարհի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 25-ին: