Եվրոպայի ջրային մարզաձևերի 2020թ․ առաջնությունը նույնպես հետաձգվել է։ Այն նշանակված էր մայիսի 11 -14 –ը ՝ Բուդապեշտում։ Մրցումների նոր ժամկետ է ընտրված օգոստոսի 17 – 30 – ը։ Դա կարող է հաստատվել մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։ Եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը առաջիկայում չկարգավորվի, ապա Եվրոպայի առաջնությունը կտեղափոխվի 2021թ․։
Լողի Եվրոպական լիգան կարևոր է համարում մարզիկների առողջությունը և մրցակցության համար լավագույն պայմանների տրամադրումը։