ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

15:07 - 03 Մար, 2022

Ասում են չեմպիոն լինելը դժվար է, իսկ  այդ կոչումը պահպանելը ՝ ավելի դժվար:  Մեր հարցին այսպես պատասխանեց ծանրամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ , վաստակաշատ Փաշիկ Ալավերդյանը:  Նա հավելեց , որ մեր ծանրորդները վերջին տարիներին իրենցից հետ են թողնում  աշխարհի խոշորագույն բազմաթիվ երկրների:  Ուստի մերոնք պարտավոր են պահպանել , ավելին ՝ զարգացնել հաջողությունը: Նպատակը պարտավորեցնող է:

Նպատակին պետք է ծառայեցնել մարտի 4 – 20 –ը Աբովյանի մարզահամալիրում անցկացվելիք ուսումնամարզական հավաքը, որում ընդգրկված է 14 ծանրորդ: Նրանց առաջին քննությունը ընթացիկ մրցաշրջանում տեղի կունենա  Ալբանիայում,  մայիսի 28 –ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում:

Այլ նորություններ