2020 թ. ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը նախատեսված է Պերուում, նոյեմբերի 11-18-ը, կանցկացվի առցանց ձևաչափով։ IWF- ն և կազմկոմիտեն նման որոշումն ընդունել են մարզիկների առողջության և անվտանգության մտահոգությամբ:
Առաջիկայում ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կհրապարակի մրցաշարին առնչվող բոլոր մանրամասները։
Հաշվի առնելով , որ 2020-ի օրացույցում միջազգային քիչ մրցաշարեր են մնացել անցկացնելու, հավանականությունը մեծ է, որ ընթացիկ մրցաշրջանում այլևս << կենդանի >> միջոցառումներ չեն լինի։
Կարևորագույն իրադարձություններից է Մոսկվայում նշանակված Եվրոպայի առաջնությունը, որը պետք է կայանա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը։