Բուլղարիայում շարունակվում է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը:
Հունվարի 30-ին մրցագորգ դուրս եկավ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն 98 կգ քաշային կարգի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:
Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում 8:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ եգիպտացի Ահմեդ Օսմանի նկատմամբ: Ալեքսանյանի հաջորդ մրցակիցը իրանցի Ամիրհոսեին Հոսեինին էր, ում աշխարհի կրկնակի չեմպիոնը հաղթեց 8:0 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ 4:0 հաշվով առավելության հասավ բուլղար ըմբիշի նկատմամբ` երրորդ տարին անընդմեջ նվաճելով մրցաշարի ոսկե մեդալը:
Հունվարի 31-ին մրցագորգ դուրս կգան Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը (85 կգ):
ՀԱՕԿ լրատվության բաժին