Պատանի ծանրորդները որոշեցին 56 կգ քաշային կարգի Հայաստանի չեմպիոնին

18:43 - 09 Փետ, 2017

Երեւանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի պատանիների առաջնության մեկնարկային օրը:

56 կգ քաշային տղաների պայքարն անցկացվեց երկու խմբով՝ B եւ A: Հաղթող դարձավ Խաչիկ Հարությունյանը՝ երկամարտի 205 կգ արդյունքով: Երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրին Մարտին Քոչարյանը՝ 178 կգ եւ Վահան Աղամալյանը՝ 176 կգ:

 

Այլ նորություններ