Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի առկայությունը որոշիչ գործոն է Տոկիոյում օլիմպիական խաղերը հնարավոր դարձնելու համար: Այսպիսի կարծիք է հայտնել Ճապոնիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարության նախկին ղեկավար, իսկ այժմ ՝ վարչական բարեփոխումների նախարար Տարո Կոնոն:
Ավելի վաղ Կոնոն նշանակվել էր բնակչության պատվաստման պատասխանատու նախարար: Հաշվի առնելով այն հանգամանքը ,որ արդեն պատվաստանյութեր կան, օլիմպիական խաղերի կայացումը հնարավոր է, Ճապոնիայի կառավարությունը հետևողական է և երկրի իշխանությունները վճռական են 2021թ․ ամռանը անվտանգ խաղեր անցկացնելու հարցում, - ասել է Տարո Կոնոն։