Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» ընդունեց «Ուոթֆորդին» եւ խոշոր՝ 3:0 հաշվով հաղթանակ տարավ:
Հանդիպման 8-րդ րոպեին հաշիվը բացեց Շկոդրան Մուստաֆին: Ընդմիջումից հետո, Հենրիխ Մխիթարյանը 59-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգին մեն-մենակ դուրս բերեց դարպասի առջեւ: Վերջինս շրջանցելով դարպասապահին՝ երկրորդ գոլն անցկացրեց մրցակցի դարպասը:
77-րդ րոպեին Օբամեյանգը «Ուոթֆորդի» տուգանային հրապարակում գնդակը փոխանցեց պաշտպանների հսկողությունից մի ակնթարթ դուրս մնացած Մխիթարյանին, որն էլ 11 մետրանոցի մատույցներից խփեց իր գոլը՝ հաշիվը դարձնելով խոշոր՝ 3:0: