Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր ավարտվեց բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը:
Հայաստանի ներկայացուցիչ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակչում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Այրին Իսմեթովին և նվաճեց ոսկե մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցաշարում Հայաստանը ներկայացված էր 9 բռնցքամարտիկով:
Լուսանկարը` ՀԲՖ-ի