Չեխիայի մայրաքաղաք Պրահայում շարունակվում է կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Երեկ տեղի ունեցան չորրորդ տուրի հանդիպումները:
Իր վստահ մրցելույթներն է շարունակում հին աշխարհամասի գործող չեմպիոնուհի , մեր հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը: Նա 3,5 միավորով, ութ մասնակիցների հետ, առաջատար խմբում է։ Երեք միավոր ունեն Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը։
Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը վաստակել են 2, 5 –ական , իսկ Սուսաննա Գաբոյանը՝ 2 միավոր։
Եվրոպայի առաջնության ավարտին դեռևս կա յոթ տուր: