Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց հավակնորդների մրցաշարում

21:25 - 13 Մար, 2016

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:

Արոնյանը մրցաշարի 3-րդ տուրում մրցում էր Վեսելին Տոպալովի հետ: Բավականին երկար ձգված պարտիան ավարտվեց 50-րդ քայլին: Արոնյանը, ով խաղում էր սև խաղաքարերով, գերազանցեց Տոպալովին և ստիպեց անձնատուր լինել:

Սա Արոնյանի առաջին հաղթանակն է հավակնորդների մրցաշարում: Հաջորդ տուրում նա կխաղա Պետեր Սվիդլերի հետ:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ