ԲՈԼԹԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԴԻՐՔԸ

16:07 - 23 Օգո, 2022

Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, ճամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթը հայտ է ներկայացրել ԱՄՆ արտոնագրային և ապրանքանիշերի գրասենյակին:  Նա ցանկանում է գրանցել  այն դիրքը, երբ  հաջողություններ է տոնել մրցասպարեզներում։ 

Հաղթանակներից հետո  ճամայկացին ետ է  թեքվել, ուղղել ձախ թևը, ծալել  աջ  ձեռքի արմունկը և մատներով ցույց տվել երկինքը։ 

Բոլթը մտադիր է  իր ֆիրմային պատկերն օգտագործել հագուստի, կոշիկի և զարդերի վրա, ինչպես նաև ռեստորաններում և սպորտային բարերում։ 

«Նրա հաղթական  ժեստի ուրվագիծը կճանաչվի ամբողջ աշխարհում: Ապրանքանիշի գրանցումը թույլ կտա մարզիկին  առաջարկել հայտում նշված ապրանքները կամ ապրանքանիշի լիցենզավորման օգտագործման իրավունքը՝ երրորդ անձանց»:  Այս մասին BBC-ին ասել է ապրանքանիշերի  մասնագետ Ջոշ Գերբենը:

Բոլթը 36 տարեկան է, արագավազորդ, ութ անգամ  նվաճել է օլիմպիական, 11 անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը և 2017թ. աշխարհի առաջնությունից հետո, հրաժեշտ է տվել գործուն սպորտին:

Այլ նորություններ