Ըմբշամարտի միացյալ աշխարհը / UWW / կայուն և արդյունավետ մրցումային օրացույց կազմելու համար առցանց խորհրդաժողով է անցկացրել։
Կազմակերպությունը պատրաստվում է մեկնարկներին: Քննարկվել է աշխարհի առաջնությունը մինչև տարեվերջ անցկացնելու հնարավորության հարցը։ Սակայն ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիայի առաջարկած այդ գաղափարը հավանության չի արժանացել։
Որոշումը պայմանավորված է նրանով, որ ոչ բոլոր երկրները հավասար հնարավորություն ունեն նախապատրաստվելու առաջնությանը։ Ավելին, կառաջանան ֆինանսական խնդիրներ, ինչպես նաև կազմակերպական հարցերի լուծման արագացված ռեժիմ:
Ուստի միջազգային ֆեդերացիան հավանաբար հրաժարվի 2020թ․ աշխարհի առաջնությունն անցկացնելու գաղափարից։