«Օլիմպավան»-ն իսկապես մեծ տպավորություն թողեց ինձ վրա. Շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահ

18:33 - 29 Սեպ, 2015

Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ, շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահին հիացրել է ՀԱՕԿ-ի 25-ամյակի կապակցությամբ բացված նոր «Օլիմպավան»-ը:

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվել՝ ականատես լինելով այս միջոցառումներին և ականատեսը դառնալով Հայաստանի նոր պատմությանը: Թեպետ մենք այսօր նշում ենք ՀԱՕԿ-ի հիմնադրման 25-ամյակը, սակայն այդ ամենի արմատները շատ ավելի խորն են: Բոլորն են ծանոթ Հայաստանի պատմությունը և ուրախ են ձեզ հետ կիսելու այս ուրախությունը:  Ես ներկայացնում եմ 250 ազգային օլիմպիական կոմիտեներ և այսօր ձեզ հետ միասին ՀԱՕԿ 25-ամյակն են տոնում նրանցից շատերը: Ուրախ եմ` այսօր ձեր շարքերում տեսել աշխարհի և օլիմպիական չեմպիոնների: Մենք ՀՀ վարչապետի, ՀԱՕԿ և ԵՕԿ նախագահների հետ այցելեցինք օլիմպիական նոր կառույցը, որն իսկապես մեծ տպավորություն թողեց ինձ վրա: Այդ կառույցը իսկապես մեծ երջանկություն է բոլոր մարզիկների համար, ինձ մնում է միայն հաջողություն մաղթել նրանց Ռիոյի Օլիմպիական խաղերում: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ձեզ՝ բոլորիդ, և հատկապես ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին մեզ համար այսքան ջերմ ընդունելություն կազմակերպելու համար: Շնորհակալություն նաև ՀՀ վարչապետին և կառավարությանը սպորտի նկատմամբ նման մեծ ուշադրության համար: Եվ կցանկանայի նշել ՀԱՕԿ նախագահի դերը մասին, ով մեծ կապեր է հաստատում միջազգային օլիմպիական ընտանիքի անդամների հետ»,-ՀԱՕԿ հանդիսավոր նիստի ժամանակ ասաց Ալ-Սաբահը:

    

Այլ նորություններ