Թբիլիսիում վաղը կմեկնարկի սուսերամարտի աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանը այսօր մրցավայր ուղեկցեց խոցասուսերակիրներ Էդվարդ Օվիկյանին, Միքայել Ղազարյանին, Ռոբերտ Խաչատրյանին և Գևորգ Մխոյանին:
Մեր տղաները լավ մարզավիճակում են և մարտուղյակ կելնեն հաջողության հասնելու նպատակով: