Բռնցքամարտը համարվում է հայկական մարզաձև: Դեռևս 385թ․ 291 –րդ օլիմպիական խաղերի կռփամարտի մրցումներին մասնակցել է հայոց թագավորական տոհմի շառավիղ Վարազդատ Արշակունին և հաղթելով բոլոր մրցակիցներին հռչակվել է օլիմպիական չեմպիոն։
Հաղթական ուղիով են ընթանում նաև ժամանակակից բռնցքամարտի մեր վարպետները: Հենց միայն Եվրոպայի առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչները 16 անգամ դարձել են չեմպիոն: Էլ չենք ասում նաև հին աշխարհամասում, աշխարհի առաջնություններում և օլիմպիական խաղերում մերոնց տոնած հաջողությունների մասին:
Բռնցքամարտը սիրում է նաև հայ մարզասերը, որը իր ներկայությամբ ոգևորում է մեր երկրի ներկայացուցիչներին: Այս մասին վկայեց նաև Երևանում մեկնարկած Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի թիմից առաջինը ռինգ ելած Վախթանգ Հարությունյանն ինքը խոսոտովանեց , որ լեհ մրցակցի հետ մենամարտում իր տոնած հաջողությանը նպաստեցին նաև երկրպագուները:Ասենք, որ Վախթանգի համար հեշտ չէր մենամարտել մարզաձևի ավանդույթներով հարուստ լեհացու հետ: Բայց որ երևանցին արժանապատվորեն դուրս ելավ ասպարեզից, դա փաստ է, մանավանդ, որ 75 կգ քաշայինների այդ պայքարի երրրոդ ռաունդում, մեր վարպետի դիպուկ հարվածից ցնցվեց, նոկդաունի ենթարկվեց Բարտոշ Գոլոբևսկին:
Տանտերերի հաշվին գրանցված առաջին հաղթանակը մարզասերը գնահատեց որպես մրցաշարի հաջող շարունակության յուրատեսակ թալիսման:
Այսօր, առաջնության երկրորդ օրը, Հայաստանի հավաքականից ռինգ կելնեն Ջանիկ Սահակյանը / 54 կգ /, որը կմրցի ուկրաինացի Յելմիր Բավիևի, Նարեկ Զախարյանը / 71կգ / ՝ սլովակ Թեքեքս Միկալի և Համբարձում Հակոբյանը / 80 կգ /` մոլդովացի Քոսիան Դմիտրիի հետ: