ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՏԵՐ

12:05 - 13 Նոյ, 2020

<< Տոկիո -2020 >> կազմկոմիտեն  մինչև նոյեմբերի 30 –ը  ընդունելու  է    վաճառված տոմսերի փոխհատուցման հայտերը: 

Նախապես տոմսեր ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիները պետք է դիմեն  իրենց երկրների վաճառքի պաշտոնական գրասենյակներին: 

Տոկիոյի մրցումների համար նախատեսված է  վաճառել շուրջ 10 միլիոն տոմս: Արդեն  իրացվել է օլիմպիական խաղերի շուրջ 4,4 միլիոն և պարալիմպիկի՝  970 հազար տոմս:

Տոմսերի  ձևավորման համար օգտագործվել են  Ճապոնիայում  ավանդական դարձած գույները․  կարմիր, կապույտ, մանուշակագույն  և կանաչ։ Դրանք արտացոլում են տարվա  չորս եղանակները: 

Գույները բնորոշում են մրցավայրերի տեղը։ Բացի այդ տոմսերի վրա արտացոլված են  մարզաձևերի պատկերագրերը:

Տոմսերի միջին գինը սահմանված է 72 ԱՄՆ  դոլար:

Այլ նորություններ