ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՄՕԿ - Ի ՈՐՈՇՄԱՆԸ

10:47 - 04 Մար, 2024

ԱՄՆ Յուտա նահանգը  ՄՕԿ –ին պաշտոնական  հայտ է ներկայացրել 2034թ. ձմեռային օլիմպիական խաղերը Սոլթ Լեյք Սիթիում անցկացնելու համար։ Այս մասին  հայտնել է  նահանգապետ Սփենսեր Քոքսը։ 

Նա  նաև նշել է, որ Յուտան սպորտային նահանգ է և իրենք  անհամբեր սպասում  են ՄՕԿ –ի որոշմանը:  

Անցյալ նոյեմբերին է  միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը Սոլթ Լեյք Սիթին հաստատել որպես թեկնածու:  

Նշենք, որ այդ  քաղաքը  2002 թ. արդեն հյուրընկալել է ձմեռային օլիմպիական խաղեր:

2030 և 2034թթ.  օլիմպիական մարզահանդեսների անցկացման վայրերի ընտրությունը տեղի կունենա ՄՕԿ-ի նիստում՝ 2024թ.  Փարիզում կայանալիք խաղերի մեկնարկից առաջ։

Այլ նորություններ