ԿԳՈՐԾԻ ԵՐԿՈՒ ԳՐԱՍԵՆՅԱԿ

12:17 - 13 Հուն, 2024

Սպորտի միջազգային արբիտրաժային դատարանը (CAS)  գոյություն ունի 1984թ.  և գտնվում է Լոզանում: Այն համաշխարհային սպորտի ամենաբարձր իրավական մարմինն է։

CAS –ը պատրաստվում է Փարիզում ժամանակավոր երկու  գրասենյակ բացել  առաջիկա օլիմպիական խաղերի համար։ Կլինի մեկ գլխավոր  գրասենյակ, որը կլուծի բոլոր իրավական վեճերը, որոնք կծագեն ամառային խաղերի ընթացքում: Երկրորդ  ժամանակավոր գրասենյակը  հակադոպինգային բաժինն է,  որը որոշումներ կկայացնի  դոպինգի հնարավոր դեպքերի վերաբերյալ։

Երկու գրասենյակներն էլ կտեղակայվեն Փարիզի դատարանի շենքում։ Աշխատանքները կսկսվեն հուլիսի 16-ին և կավարտվեն օգոստոսի 11-ին՝ խաղերի փակման արարողությունից մեկ օր անց։

Հատուկ դատարանը գործում է 1996 թվականից։ Այնտեղ վեճերը լուծվում են անվճար։ Հաշվի է առնվում համապատասխան մրցումների ժամանակացույցը։  Անհետաձգելի դեպքերում որոշումները կայացվում են 24 ժամվա ընթացքում։

<< Ռիո-2016 >> օլիմպիական խաղերի համար  արդեն գործել  է հակադոպինգային գրասենյակը:

 

 

 

Այլ նորություններ