ԱՄԵՆԱՄԵԾԸ ԽԱՂԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՈՒՄ

10:37 - 15 Հուն, 2021

Առաջիկա ամառային օլիմպիական  խաղերը համակարգող հանձնաժողովի ղեկավար, ՄՕԿ –ի պաշտոնյա   Ջոն Քոութսը  այսօր ժամանել է Ճապոնիա, հայտնում է NHK հեռուստաընկերությունը: 

«Հանեդա» օդանավակայանում  նա չի պատասխանել  դիմավորող լրագրողների  հարցերին: Առաջիկա երեք օրերը Քոուտսը  կլինի կարանտինում, որից հետո  կմասնակցի  խաղերի բացման արարողության նախապատրաստական աշխատանքներին:

Տոկիոյի խաղերը ամենամեծը կլինի պատմությունում,  քանզի ծրագիրը ընդգրկում է   33 մարզաձև ՝ 339 մրցաձևերով: Ակնկալվում է, որ կմասնակցեն շուրջ 10-15 հազար մարզիկ- մարզուհիներ: 

 

Այլ նորություններ