Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական / մինչև 20 տարեկաններ / առաջնությունը:
Հայաստանի պատվիրակներից մեդալի արժանացավ միայն Էդիկ Հարությունյանը (57 կգ): Նա << բրոնզի >> համար գոտեմարտում 8 : 4 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևին և կանգնեց պատվանդանի երրորդ աստիճանին:
Մեր հավաքականը թիմային հաշվարկով գրավեց ութերորդ տեղը: