ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց Յուրի Ջորկաեֆին

16:00 - 02 Հոկ, 2015

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նորաբաց «Օլիմպավան»-ում հյուրընկալեց և ՀԱՕԿ բարձրագույն պարգևով՝ ոսկե շքանշանով, պարգևատրեց ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին:  

«Դու պարտավոր ես ամեն պայման ստեղծել այն ոլորտի համար, որը դու ղեկավարում ես: Հետո միայն պահանջելու: Ես այս աշխատանքին ընտրվել եմ ոչ միայն անունի և ձևի համար, այլ լիարժեք արդյունք տալու համար: Այո, անհնարին բան չկա, մարդ պետք է ցանկանա, ձգտի և արդյունքները տեսանելի կլինեն: Ես որպես մարզիկ զգացել եմ, որ պայմաններ պետք է ստեղծեմ մարզիկներ համար, հետո նոր պահանջեմ: Բոլոր պայմանները ստեղծել եմ, էլ ավելի շատ անելու եմ»,- հյուրընկալելով Ջորկաեֆին՝ ասաց ՀԱՕԿ նախագահը:

Գագիկ Ծառուկյանը հայկական արմատներին մոտ մնալու և հայ լինելը հպարտությամբ կրելու համար Յուրի Ջորկաեֆին շնորհեց ՀԱՕԿ բարձրագույն պարգև՝ ոսկե շքանշան: Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը ընդունելով բարձրագույն պարգևը մեծ հուզմունքով և ոգևորությամբ շեշտեց, որ ՀԱՕԿ բարձրագույն շքանշանը իր հատուկ տեղը կունենա աշխարհի և Եվրոպայի չեմպիոնական մեդալների կողքին:

 

 

 

 

Այլ նորություններ