Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները:
Հայաստանը ներկայացնող մարզիկներից Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովն կիսեցին միավորը մրցակիցների հետ: Շախմատի Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը երրորդ տուրն անընդմեջ հաղթանակ տոնեց, այս անգամ գերազանցելով վրացի Սոֆիո Գվետաձեին: Լիլիթ Գալոյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց ռումինացի Միհաել Սանդրուին:
Լիլիթ Մկրտչյանն ունի 5 միավոր և առաջատարից հետ է մնու կես միավորով:
Լուսանկարը՝ chessbase.com-ի
ՀԱՕԿ լրատվության բաժին