ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԱԿՈՐԴԸ

11:47 - 14 Հոկ, 2021

Տարեմուտից առաջ, դեկտեմբերի 7 – 17 –ը, Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում  կանցկացվի ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Խաղարկվող մրցանակների համար պայքարին տոն կտան նաև Հայաստանի պատվիրակները:

-Տղամարդկանց թիմի ծանրորդները մինչև հոկտեմբերի 18 –ը կշարունակեն պարապել տեղերում՝ անձնական մարզիչների ղեկավարությամբ, - ասաց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: -  Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 19 –ին,  մեր առաջատարներին կուղեկցենք Ուկրաինայի  Կամենեց – Պոդոլսկ քաղաք: Այնտեղ կանցկացնենք ուսումնամարզական 20 - օրյա հավաք: Այնուհետև մարզումները հաջորդաբար կշարունակենք Ծաղկաձորում, Աբովյանում և այնտեղից կմեկնենք Տաշքենդ:

Աշխարհի առաջնությանը մասնակցող  մեր թիմի կազմի վերաբերյալ հարցին, գլխավոր մարզիչը պատասխանեց,  որ այդ մասին կհրապարկենք մրցավայր մեկնելու նախօրյակին: Ծանրամարտում,  և ընդհանրապես բոլոր մարզաձևերում, ճիշտ չէ  ամիսներ առաջ  թիմի կազմ ներկայացնել: Քանզի նախապատրաստական փուլերում պատահում են վնասվածքներ և  անցանկալի այլ անակնկալներ: Մեր նպատակն է լուծում տալ մեզ հետաքրքրող մասնագիտական հարցերին, հաջող մասնակցություն ունենալ տարեվերջյան պատասխանատու ստուգատեսում և արդարացնել սպասելիքները . . .  

Այլ նորություններ