Նոր որոշում է կայացրել << Փարիզ - 2024 >> ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն: Մրցումների ծրագրում ընդգրկված մարաթոնյան և 10 կմ վազքի մրցումները կանցկացվեն արևամուտից հետո:
Փարիզի կենտրոնական փողոցներով մարաթոնիստների վազքը կմեկնարկի տեղական ժամանակով 21:00-ին, իսկ 10 կմ - ինը՝ 23:30-ին:
Սովորաբար երկար տարածության վազքերի մրցումները սկսվում են վաղ առավոտյան։ Փարիզի պարագայում կազմկոմիտեն ցանկանում է մարզիկներին պաշտպանել սպասվող շոգից։
Ըստ կանոնակարգի, երկու վազքահերթերն էլ նախատեսված են օգոստոսի 10-ին։