Երեկ` նոյեմբերի 4-ին, լրացավ Մոսկվայի օլիմպիական ամառային 22-րդ խաղերի / 1980թ. /, չեմպիոն, երևանցի մարմնամարզիկ Էդվարդ Ալբերտի Ազարյանի 60-ամյակը:Նա Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է,ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն ,աշխարհի գավաթակիր և միջազգային բազմաթիվ խոշոր մրցաշարերի հաղթող:Խորհրդային Միության սպորտի վաստակավոր վարպետ Էդվարդ Ազարյանն այժմ բնակվում է ԱՄՆ –ում և ղեկավարում է << Ազարյաններ >> անունը կրող մարմնամարզության ակումբը:Էդվարդը օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն,Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանի որդին է:
Ծննդյան տարեդարձի առթիվ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է հոբելյարին: