ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՆՈՐ ՀԱՄԱԼՐՈՒՄ

12:00 - 23 Դեկ, 2020

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն  / ԵՕԿ / հայտարարել է Լեհաստանում  2023թ․ կայանալիք  Եվրոպական երրորդ  խաղերի ծրագրում երեք մարզաձևեր ընդգրկելու  մասին։

Հնգամարտից բացի, կանցկացվեն նաև  թաեքվոնդոյի և թիավարության սլալոմի մրցումներ: 

Այդ մարզաձևերը ընդգրկվելու են  նաև Փարիզի  2024թ․ օլիմպիական խաղերի ծրագրում։

ԵՕԿ - ը նշում է, որ շարունակվում են խորհրդակցությունները եվրոպական մարզական ֆեդերացիաների հետ։

Բացի վերը նշած մարզաձևերից  խաղերի ծրագրում  ներառված են նետաձգություն, սինխրոն լող, բադմինթոն, 3x3 բասկետբոլ, լողափային հանդբոլ, բրեյք - դանս, բայդարկա և կանոե  թիավարություն, հեծանվասպորտ, սուսերամարտ, մարմնամարզություն, ձյուդո, կարատե, լեռնային վազք, ռեգբի 7, հրաձգություն, ժայռամագլցում, սեղանի թենիս, տրիաթլոն, վոլեյբոլ  /  դասական և լողափային  /, ըմբշամարտ  և ծանրամարտ: 

 

 

 

Այլ նորություններ