Հեծանվասպորտի միջազգային միությունը / UCI / ստեղծվել է 1900 թվականի ապրիլի 14-ին, Փարիզում ՝ Բելգիայի, ԱՄՆ –ի, Ֆրանսիայի, Իտալիայի և Շվեյցարիայի ազգային ֆեդերացիաների նախաձեռնությամբ: 120 տարվա ընթացքում UCI- ն ու հեծանվավազքը շատ փոփոխություններ են կրել:
Հինգ ֆեդերացիայից այսօր կազմակերպությունը համալրվել, հասել է 196 -ի։ Մարզաձևն անհավատալի աճ է ապրել բոլոր ոլորտներում։
Չնայած 120 ամյակը նշվում է շատ դժվար ժամանակաշրջանում և հեծանվասպորտը ընդմիջում է հայտարարել, այնուամենայնիվ հույս կա ,որ մարզաձևը կշարունակի պատմություն կերտել։