Եվրոպայի ծանրամարտի առաջնության վերսկսման մոտավոր ժամկետները կհայտարարվեն վաղը կայանալիք միջազգային ֆեդերացիայի գործկոմի նիստից հետո։
Այսօր հայտնի դարձավ, որ Եվրոպայի առաջնությունը հետաձգվում է մինչև տարեվերջ: Մրցաշարը նախատեսվում էր անցկացնել ապրիլի 4- 12-ը, այնուհետև այն հետաձգվեց հունիսի 13- 21-ն ընկած ժամանակահատված։
Եվրոպայի առաջնությունը որակավորման նշանակություն ունի Տոկիոյի օլիմպիական խաղերի համար։