ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը կարատեի համաշխարհային ֆեդերացիայի / WKF / հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել մարզաձևի ընտանիքին։ Նշվել է,որ տարեցտարի ամրապնդվում և խորանում է օլիմպիական շարժման ու մարզաձևի բարձրագույն կառույցի համագործակցությունը։
Կարատեի նորամուտը օլիմպիական մարզահանդեսում տեղի կունենա Տոկիոյում, այն ասպարեզում, որտեղ 1970թ․ հոկտեմբերի 10 –ին հիմնադրվել է WKF- ը և մեկնարկել է կարատեի աշխարհի առաջին առաջնությունը։