Լեհաստանի Չեխանովա քաղաքում անցկացվեց Եվրոպայի ծանրամարտի պատանեկան առաջնությունը:
Հայաստանից ծանրահարթակ ելան 14 մարզիկ –մարզուհիներ / 10 տղա և 4 աղջիկ /:
Առավել վստահ մրցելույթներ ունեցավ և հաղթող ճանաչվեց գյումրեցի Ռաֆիկ Մինասյանը / 61 կգ / : Նա պոկեց 114 կգ , հրեց 144 կգ և երկամարտի 258 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը ու կանգնեց պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին:Մեկ այլ գյումրեցի ՝ Մերուժան Եղոյանը / 55 կգ / գրավեց երկրորդ տեղը. 216 կգ / 97 կգ + 119 կգ /:
Երրորդ մրցանակակիր դարձավ երևանցի ծանրքաշային Ալբերտ Թումասյանը ՝ 321 կգ / 147 կգ + 175 կգ /:
Տղաները թիմային պայքարում գրավեցին երրորդ տեղը:
Հայաստանի աղջիկներից մեդալակիր դարձավ գյումրեցի Էմմա Պողոսյանը / 81 կգ / : Նա երկամարտի 196 կգ / 83 կգ + 113 կգ / արդյունքով ճանաչվեց երկրորդը և արժանացավ արծաթե մեդալի: Մեր մարզուհին նաև սահմանեց Եվրոպայի մինչև 15 տարեկան աղջիկների ռեկորդ: