ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՀԵՏՈ

11:47 - 30 Հուն, 2021

Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ամառային 17-րդ փառատոնը տեղի կունենա Սլովենիայի Մարիբոր քաղաքում ՝ 2023թ. հուլիսի 23-29-ը:  Այդ մասին համաձայնագիրը կնքվել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի և Մարիբոր քաղաքի ներկայացուցիչների միջև: 

Փաստաթուղթը ստորագրել են ԵՕԿ-ի նախագահ Սպիրոս Կապրալոսը, կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաֆայել Պանյոցին, Մարիբորի քաղաքապետ Սաշա Արսենովիչը և Սլովենիայի ԱՕԿ –ի ղեկավար Բոգդան Գաբրովեցը: 

Փառատոնին  կմասնակցեն 14- 18 տարեկան ավելի քան 2000 մարզիկ – մարզուհիներ: Նրանք կներկայացնեն Եվրոպայի  50 երկրների ազգային օլիմպիական կոմիտեներ: Օլիմպիականները մեդալների համար  կպայքարեն 12 մարզաձևերում:

 

 

Այլ նորություններ