Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, Եվրոլիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում, << Արարատ-Արմենիան >> հյուրընկալեց Մակեդոնիայի << Ցելյեյին >>։
Հիմնական ժամանակում գոլ չգրանցվեց։ Լրացուցիչ խաղի ընթացքում, 111 –րդ րոպեին, երևանյան թիմի խաղացող Սերգեյ Վակուլենկոն դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Այդպիսով, Հայաստանի չեմպիոնը երկրորդ տարին անընդմեջ մտավ ՈւԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ և Երևանում, հոկտեմբերի 1 –ին, կմրցի Եվրոպայում ճանաչում ունեցող Սերբիայի << Ցրվենա Զվեզդա >> հեղինակավոր ակումբի հետ: