ՏԱՐԱԿՈՒՍՈՒՄ ԵՆ

11:34 - 02 Հուն, 2020

Եկող տարի դժվար թե աշխարհը  հաղթահարած լինի կորոնավիրուսը, և, հետևաբար, Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի անցկացումը, ամենայն հավանականությամբ, պետք է չեղյալ հայտարարվի։ Այս մասին ասել է  Ճապոնիայի  առաջատար համաճարակաբան, պրոֆեսոր Կենտարո Իվատան։

Խաղերի կայացման  համար անհրաժեշտ է երկու պայման: Նախ՝  Ճապոնիան պետք է հաղթահարի կորոնավիրուսը, և երկրորդ ՝ վիրուսը պետք է հաղթահարեն  նաև  մյուս երկրները: Առաջին պայմանը  հնարավոր է կատարել մինչև հաջորդ տարի, բայց  երկրորդ պայմանը  հոռետեսական է։

Հաջորդ տարվա սկզբին, ամենայն հավանականությամբ, Ճապոնիան կկարողանա անցկացնել տարածաշրջանային մակարդակի միջոցառումներ, բայց ոչ օլիմպիական խաղեր։

 

Այլ նորություններ