ՎԱՆԱՁՈՐՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍՈՒՄ

11:43 - 01 Փետ, 2021

Հայաստանի աթլետների ձմեռային շրջանի աշխատանքների մասին  որոշակի կարծիք կազմելու նպատակով  Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցում  անցկացվել է մարզային ֆեդերացիայի բաց առաջնությունը: Մրցումներին  մասնակցել են   Երևանի, Գյումրու, Արտաշատի և Վանաձորի  մարզադպրոցների ավելի քան 90 մարզիկ-մարզուհիներ։

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ և մարզիչ, գյումրեցի Յաշա Եղիազարյանն ասաց, որ վանաձորյան ստուգատեսը կազմակերպական առումով արդարացրեց  սպասելիքները: Մասնակիցների ցույց տված արդյունքները նույնպես դժգոհելու տեղիք չտվեցին: Նրանք, ի վերջո ,  համավարակի պատճառով, տևական ժամանակ մրցումների չեն մասնակցել, շատերը մարզվել են դրսում, ձյան վրա: Այդուհանդերձ մրցաշարը նպատակին ծառայեց, մասնագետները որոշակի կարծիք կազմեցին մրցողների վերաբերյալ, առավել ևս, որ մասնակիցները դրսևորեցին նաև  դիմացկանություն և կամային որակներ . . .

Մարզիկ – մարզուհիները   մրցեցին չորսական վազքատարծություններում, հեռացատկ և եռացատկ մրցաձևերում:

Մրցաշարի բացումը  սկսվել է լռության րոպեով: Ներկաները  հոտընկայս հարգել են արցախյան գոյամարտում զոհվածների հիշատակը:

Մարզաշխարհի շատ ներկայացուցիչներ, նրանց թվում  ՝ Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի նախկին սաներ  Արմեն Վեքիլյանը, Տիգրան Գոգինյանը, Կամո Ղամբարյանը զոհվել են արցախյան երկրորդ պատերազմում:

Այլ նորություններ