Գերմանիայի Կարլսրուե եւ Բադեն-Բադեն քաղաքներում մեկնարկել է GRENKE Chess Classic շախմատային միջազգային մրցաշարը (շրջանաձեւ մրցակարգ, 8 մասնակից):
Մրցաշարին մասնակցում են. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2838), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2817), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2803), Լեւոն Արոնյան (Հայաստան, 2774), Արկադի Նայդիչ (Ադրբեջան, 2702), Հոու Յիֆան (Չինաստան, 2649), Մատիաս Բլյուբաում (Գերմանիա, 2634), Գեորգ Մայեր (Գերմանիա, 2621):
Առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց գերմանացի Գեորգ Մայերի հետ:
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի