<< Տոկիո – 2020 >> ամառային խաղերին վերաբերող շատ իրեր, առարկաներ նույնպես կհամալրեն օլիմպիական թանգարանի ցուցանմուշները:
Այնտեղ արդեն պահ են տրված արխիվային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս օլիմպիական խաղերի պատմությունը, մեծ հաղթանակներ տոնած մարզիկների կենսագրականներ և այլն:
Ճապոնիայի մայրաքաղաքի ազգային մարզադաշտի հարևանությամբ տեղակայված օլիմպիական թանգարանը բացվել է 2019-ի սեպտեմբերին:
Առաջիկա խաղերի օրերին թանգարանը բաց կլինի մարզիկների և անձնակազմի համար, բայց այցելության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:
Թանգարանի ճարտարապետության հատուկ մասը առաստաղն է: Այն պատրաստված է այն ծառերի ծիլերից, որոնք արտասահմանցի մարզիկները Ճապոնիա են բերել 1964թ. Խաղերին ընդառաջ:
Ի դեպ, Ճապոնիայում անցկացվել են երեք օլիմպիական խաղեր. 1964 թ. Տոկիոյի ամառային, 1972 թ. Սապորոյի և 1998թ. Նագանոյի ձմեռային մարզահանդեսներ: