Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկան աղջիկների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հերթական հանդիպումը տանուլ տվեց տանտիրուհիների՝ Ալբանիայի թիմին / 53 : 62 /:
Մեր բասկետբոլիստուհիները գրավեցին երկրորդ տեղը և իրենց համար կիսաեզրափակիչի ճանապարհ հարթեցին:
Կիսաեզրափակիչում մերոնք կմրցեն մալթացիների հետ: Մրցախաղը տեղի կունենա վաղը ՝ օգոստոսի հինգին: