Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը / WADA/ կորոնավիրուսից պաշտպանվելու համար մարզիկներին պատվաստելու հարցում խոչընդոտ չի տեսնում։
Պատվաստանյութերի մշակումը սկսվել է անցյա ամռանը: WADA- ն առանձնահատուկ մտահոգություններ չունի, քանի որ նոր դեղամիջոցները արգելված նյութերի ցանկում չկան:
Մարզիկները կարող են վստահ լինել, որ WADA- ն կշարունակի հետևել տեղեկություններին: Իսկ եթե հաստատված պատվաստանյութում որևէ կասկածելի բաղադրիչ լինի, այդ դեպքում անմիջապես կտեղեկացվեն հակադոպինգային կազմակերպությունները: