55 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Նորայր Հախոյանը դուրս է եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչ:
Հախոյանը ոսկե մեդալի համար կպայքարի իրանցի ըմբիշի հետ: Նույն քաշային կարգում բրոնզե մեդալի համար կպայքարի նաև Ռուդիկ Մկրտչյանը, որը պարտվել էր հենց Նորայր Հախոյանին:
Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը:
Մրցաշարի հաղթողը և մեդալակիրները կպարգևատրվեն համապատասխանաբար՝ 1000, 800 և 500-ական դոլարով:
Լուսանկարը՝ ըմբիշի անձնական արխիվից: