ՄԵԿՆԵՑԻՆ ՄԻՆՍԿ

12:37 - 26 Նոյ, 2020

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի հինգ անդամներ այսօր լուսադեմին ուսումնամարզական հավաքի մեկնեցին  Մինսկ ։ Մինչ մրցուղերթը մեր հինգ մարզիկները և   երեք  մարզիչները կորանավիրուսի թեստ են հանձնել։

Տեղի գլխավոր թիմի հետ մերոնց համատեղ մարզումները կտևի 14 օր։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը զրույցում ասաց , որ  իր օգնականներ  Սոս Սարգսյանի  և Աշոտ Գասպարյանի հետ նպատակ ունեն գործիքների վրա հղկել իրենց  սաների կոմբինացիաները,   բարդ տարրերն ու կապակցությունները։

Նա նաև ներկայացրեց մամնամարզիկների անունները․  Արթուր Դավթյան, Արթուր Թովմասյան, Արթուր Ավետիսյան, Վահագն Դավթյան,  և Գագիկ Խաչիկյան։

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիան   հայտ է ներկայացրել Պենզայում դեկտեմբերի 15 – 21 –ը նախատեսված օլիմպիական կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի  27 –րդ հուշամրցաշարին մասնակցելու համար։ Այդ մրցումների կայացման վերջնական որոշումը կպարզվի  դեկտեմբերի 1 –ին։ Սովորաբար մարմնամարզիկների համար հեղինակավոր այդ  ստուգատեսով է ավարտվում մարզական տարին։

 

 

Այլ նորություններ