3 տարի է անցել Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ Օլիմպիական խաղերից: 2016 թվականի օգոստոսի 5-21-ը 206 երկրիր ներկայացնող մարզիկները պայքարեցին 306 մեդալաների հավաքածուի համար: Ի դեպ, Հարավային Ամերիակայում առաջին անգամ էին անցկացվում Օլիմպիական խաղեր:
31-րդ Օլիմպիական խաղերը հակասական էմոցիաներ ու տպավորություններ փոխանցող խաղեր էին՝ մի կողմից բրազիլական շքեղ բնությունը ու ջերմ մարդիկ, մյուս կողմից աղքատությունն ու գողությունը, որից անմասն չմնացին ո՛չ Օլիմպիական խաղերի մասնակիցները, ո՛չ էլ երկրպագուները:
Հայաստանի պատվիրակության համար նույնպես այս խաղերը երկու բևեռ ունեին:
Հայաստանի պատվիրակությունը Ռիո դե Ժանեյրո մեկնեց ռեկորդային՝ 33 մարզիկով, նրանք 8 մարզաձևերում (սպորտային մարմնամարզություն, աթլետիկա, ըմբշամարտ, բռնցքմարատ, ծանրմարտ, հրաձգություն, լող) փորձելու էին Հայաստանի համար նվաճել oլիմպիական բաղձալի մեդալաները:
Առաջին ծանր հարվածը
Օլիմպիական խաղերի 5-րդ օրը՝ օգոստոսի 10-ին, պայքարի մեջ մտավ 77 կգ քաշային ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը, ով այդ պահին Եվրոպայի գործող չեմպիոնն էր և մեդալի իրական հավակնորդը, բայց... Անդրանիկը լավ արդյուքնով ավարտեց պոկում վարժությունը, սակայն հրման ժամանակ ինչ-որ բան այն «չգնաց», նախ չկարողացավ առաջին մոտեցմամբ հրել 195 կգ կշռող ծանրաձողը, իսկ երկրոդ մոտեցման ժամանակ թվում էր՝ մեկ վայրկայն ու ծանրաձողը գլխավերևում է, բայց ձեռքի ծանր վնասվածք, ընկած ծանրաձող ու զուր մնացած հույսեր...
Առաջին մեդալը
Օլիմպիական խաղերի 10-րդ օրն է և Հայաստանի հավաքականը չունի ոչ մի մեդալ: Երեկոյան մրցահերթում պայքարի մեջ են մտնում 105 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնելու է Սիմոն Մարտիրոսյանը: Ոչ ոք արդեն չի փորձում կանխատեսումներ անել, ինչպես ասում են՝ «աչքը տեսածից է վախենում»:
Բայց Հայաստանի ամբողջ պատվիրակության մոտ սպասում կար: Սիմոնն ընդամենը 19 տարեկանում նվաճեց Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչումը և կոտրեց սառույցը, թե այդ ժամանակ ինչ էր կատարվում դահլճում գտնվող հայերի հետ դժվար է բառերով նկարագրել...
Առաջին Օլիմպիական չեմպիոնը
Մրցումային 11-րդ օրը պայքարի մեջ մտավ աշխարհի կրկնակի չեմպիոն, 98 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Ասել, թե Արթուրից չէին ակնկալում Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը, կնշանակի ստել (նրա ելույթների ժամանակ դահլիճում էին գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը), բայց մեկ այլ բան է ակնկալել, մեկ այլ բան՝ նվաճել այդ տիտղոսը:
Արթուրի ճանապարհը հեշտ չէր, առաջին գոտեմրատն էլ իտալացի ըմբիշի հետ մի քիչ «ծանր» ստացվեց, բայց հայ ըմբիշը Բրազիլիայի մայրաքաղաք էր եկել հստակ նպատակով: Երբ մրցավարը ազդարարեց Արթուր Ալեքսանյան – Լուգո Կաբրերա (Կուբա) գոտեմարտի ավարատը, հասկանցանք՝ 20 տարի անց Հայաստանը ունեցավ 2-րդ Օլիմպիական չեմպիոնը: Հետո պարգևատրումն էր, Արթուր Ալեքսյանյանի պատվանդան բարձրանալը ՝ Ռոբերտ Աբաջյանի նկարով շապիկով, բայց այդ ամենը հետո էր: Այդ պահին պետք էր վայելել Արթուրի «օլիմպիական» ճիչը, Լևոն Ջուլֆալակյանի և Գևորգ Ալեքսանյանի արցունքները, Արթուրի և հոր գրկախառնությունը:
Անգամ սպորտում չկա կատարյալ արդարություն
Արթուր Ալեքսանյանի Օլիմպիական չեմպիոնությունը և այդ մրցումային օրը կատարյալ կլինեին, եթե...
Հունահռոմեկան ոճի ըմբիշ, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանն ակնհայտ ֆավորիտ չէր, բայց թերագնահատել էլ նրան պետք չէր: Այն, ինչ արեց նա Օլիմպիական խաղերի գորգում, գեղեցիկ էր, տպավորիչ և հիշվող: Մենք տեսանք նոր Միհրան՝ ավելի հասուն գոտեմարտելու ոճով, ավելի նպատակամղված, գեղեցիկ հնարքներ ու մինչև վերջ համառ պայքար:
Եզրափակչում նրա մրցակիցը սերբ Դավոր Ստեֆանեկն էր՝ Սերբիայի միակ Օլիմպիական հույսը:
Անցել է 3 տարի, բայց մինչև այսօր հիշվում է բոլորի հավատը առ արդարություն. ևս մի քանի վայրկյան և պասիվ գոտեմարտելու համար կզգուշացնեն սերբ ըմբիշին, բայց... Հիշվում է այդ ծանր պահը, երբ մրցավարը բարձրացրեց Միհրանի մրցակցի ձեռքը, իսկ մենք ոչինչ չկարողացանք անել: Հիշվում են արցունքները, ու անգամ թուրք երկրպագուների հոտնկայս ծափահարությունները Միհրանին և սուլոցները՝ Ստեֆանեկին: Հիշվում է Դավոր Ստեֆանեկի ինքնագոհ ժպիտը, լեզուն ցուցադրելն ու հարց է առաջանում՝ ու՞մ է պետք այդ գնով նվաճած ոսկե մեդալը: Այդ օրը հակասական զգացողությունների օր էր՝ մի կողմից 20 տարի անց դու Օլիմպիական չեմպիոն ունես, իսկ մյուս կողմից՝ խլել են մարզիկի ամբողջ կյանքի երազանքը: Իզուր չեն ասում, որ արծաթը «ամենատխուր» մեդալն է սպորտում:
11-րդ օրվա վերջին մեդալը
Օրվա վերջում գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը, պոկելով 210 և հրելով 241 կգ, երկամարտի 451 կգ արդյունքով դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Չեմպիոն դարձած վրացի Լաշա Տալախաձեին անհնար էր հասնելը, այդ ժամանակ նա «անհասանելի» կիլոգրամններ էր ցույց տալիս, ուստի Գոռի արդյունքը հերոսական էր: Մոլորակի 2-րդ ամենաուժեղ մարդը հայ էր՝ Գյումրի քաղաքից:
Գոռի մեդալը վերջինը եղավ Հայաստանի հավաքականի համար: 31-րդ Օլիմպիական խաղերը ամենարդյունավետն էին 1992 թվականի Բարսելոնայի Օլիմպիական խաղերից հետո, իհարկե եղան բացթողումներ, վրիպումներ, եղան մարզիկներ, ովքեր ընդամենը կես քայլ հետ մնացին օլիմպիական մեդալներից, բայց ինչպես ասում են՝ վիճակագրությունը դրա մասին կլռի:
Առջևում 32-րդ Օլիմպիական խաղերն են և լիահույս ենք, որ Տոկիոյում Հայաստանի պատվիրակությունը կկարողնա ավելացնել մեդալների քանակն ու բարձրացնել հարգը: Դրա համար արվում է ու կարվի՝ հնարավորն ու անհնարինը: