Հոլանդիայի Վլիսինգեն քաղաքում վաղը կմեկնարկի մինչև 22 տարեկանների մասնակցությամբ Եվրոպայի լողափնյա վոլեյբոլի առաջնությունը:
Մեր թիմին մրցավայր է ուղեկցել մարզիչ Գրիգորի Ամբարյանը:
Որակավորման փուլում Հայաստանը ներկայացնող Վահե Նազարյան - Խաչատուր Ասմարյան երկյակը կմրցի Շոտլանդիայի, Խորվաթիայի, Հունաստանի, Կոսովոյի և Էստոնիայի պատվիրակների հետ:
Խմբից վճռական փուլ կանցնեն երկու լավագույն թիմերը: