ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

10:37 - 25 Հուլ, 2022

Հայաստանի մինչև 18  տարեկան բասկետբոլիստների հավաքականը հաղթանակով է սկսել  Սան Մարինոյում մեկնարկած  Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի մրցաշարը:

Առաջին խաղում մեր թիմը 81 : 64 հաշվով պարտության է մատնել Ջիբրալթարի պատվիրակներին:

Երկրորդ մրցամարտը նախատեսված է  հուլիսի 26-ին՝  Մոլդովայի մարզիկների հետ:

Մեր ընտրանու  մարզչական խումբը գլխավորում է Հարություն Եսայանը, նրա օգնականն է Դավիթ Խաչատրյանը:

Այլ նորություններ