ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը շարունակում է զբաղեցնել 90-րդ հորիզոնականը:
Աղյուսակը գլխավորում է Գերմանիան, որին հաջորդում են Բրազիլիան եւ Պորտուգալիան:
Լավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են գտել Արգենտինան, Բելգիան, Իսպանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան եւ Չիլին:
Աղբյուրը՝ ՖԻՖԱ
Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի