ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆՔ ՄՈՒՆՉՈՅԻՆ

11:37 - 20 Հուն, 2023

Ծանոթացեք Մունչոյի ՝   << Gangwon-2024 >>  ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի թալիսմանի հետ:

Ուղիղ մեկ տարի է մնացել պատանեկան սպորտի հերթական  ՝ չորրորդ մարզահանդեսի բացման արարողությանը: Այդ առթիվ  ներկայացվել է թալիսմանը:

Իսկ ով է Մունչուն, որին  ստեղծել են Կորեայի երիտասարդները: Նրանց նպատակն է ցույց տալ աշխարհին, որ երիտասարդները կարող են ավելի լավ ապագա կառուցել ՝  խաղաղ գոյակցության և սպորտի միջոցով   միասնության հասնելու համար: 

Մունչոյի անունը ծագել է կորեերեն << Munchida >>  բառից, որը նշանակում է << միավորել տարբեր մտքեր և ուժեր >>: Ծնվել է ձնագնդիկից, որն օգտագործվել է 2018թ. Փհենչհանի թալիսմանների՝ Սոհորանգի և Բանդաբիի միջև ձնամարտում

Ձյան կռիվներում հաղթողներ կամ պարտվողներ չկան, և Մունչոն բոլորին հորդորում է վայելել  խաղերի  յուրաքանչյուր պահը:

Թալիսմանը  ակնոցներ և շարֆ է կրում, վազում է կրքոտ ու անվախ: Մունչոն  միշտ պատրաստ է օգնել կարիքավոր ընկերներին։ 

Շնորհանդեսին  ներկա են եղել պատվավոր դեսպաններ Կիմ Յունան (2010թ. Վանկուվերի օլիմպիական խաղերի գեղասահքի չեմպիոնուհի  ) և Կիմ Յերին ( 2018թ. Բուենոս Այրեսի ամառային  պատանեկան խաղերի բրեյք –դանսի  բրոնզե մեդալակիր): 

<< Բարձրանալ միասին և փայլել  ընդմիշտ >>.  այսպիսին է պատանեկան ստուգատեսի կարգախոսը: Այն  յուրատեսակ ուղերձ է, որը ապագայի հույս է ներշնչում ու  բարձրացնում   երիտասարդության ոգին։

Մրցումները  կանցկացվեն  << Փհենչհան – 2018 >> ձմեռային   օլիմպիական  խաղերի  մարզահամալիրներում:

Պատանեկան սպորտի  ձմեռային համաշխարհային մարզահանդեսը Հարավային  Կորեայի Կանվոնոդո քաղաքում կանցկացվի  2024թ. հունվարի 19 –ից փետրվարի 1 –ը: Սպասվում է 81 ազգային օլիմպիական կոմիտեների 1900 մարզիկ – մարզուհու մասնակցություն:

Ասենք, որ  Սեուլում ՝ 1988թ. տեղի են ունեցել  ամառային , իսկ Փհենչհանում ՝ 2018 թ.  ձմեռային օլիմպիական խաղերը: 

Այլ նորություններ