Այսօր լուսադեմին Բրազիլիա մեկնեցին մեր առաջատար հրաձիգներից ատրճանակավարներ Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը և հրացանակիր Հրաչ Բաբայանը: Նրանք կմասնակցեն Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Նշած եռյակը օդամղիչ զենքով, 10մ. հեռավորությունից, կխոցի թիրախները: Այդ մրցաձևում Էլմիրան դեռևս երկու տարի առաջ է նվաճել Փարիզի խաղերի ուղեգիր: Նա նպատակ ունի ատոնագիր ունենալ նաև 25մ. հեռավորության կրակագծում:
Մրցաշարը կավարտվի ապրիլի 20 – ին:
Հուսանք, որ մեր նշանառուները ձեռնունայն չեն վերադառնա հայրենիք: