Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Զրուցել են սպորտի միավորող ուժի մասին, ինչպես է, օրինակ, բռնցքամարտը:
Նախագահ Կրեմլյովը ասել է, որ հավատքն ու սպորտը միշտ պետք է ընթանան ձեռք ձեռքի տված և նույն ուղղությամբ։ Յուրաքանչյուր մարզիկ պետք է ունենա հոգևոր հարստություն և հոգա իր առողջության մասին:
IBA-ն յուրատեսակ տաճար է մարզաձևի ներկայացուցիչների համար, որովհետև կազմակերպությունը ջերմություն, խնամք, պաշտպանություն և ընտանեկան աջակցություն է ցույց տալիս յուրաքանչյուրին:
Ումար Կրեմլյովը Հռոմի պապին նվիրել է բռնցքամարտի խորհրդանշական ռինգ։