<< Բարեկամության գավաթ >> անունով է կնքվել ԱՄՆ –ի Լաս Վեգասում հունիսի 29 –ից ՝ հուլիսի 9 –ը անցկացվելիք ծանրամարտի միջազգային մրցաշարը:
Մրցահարթակ կելնեն ԱՄՆ – ի ծանրամարտի ֆեդերացիայի անվանական հրավերով հայտավորված մարզիկները:
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ վաղը լուսադեմին մրցավայր կմեկնեն մեր նշանավոր վարպետներ Անդրանիկ Կարապետյանը / 89 կգ / , Դավիթ Հովհաննիսյանը / 96 կգ / , Սամվել Գասպարյանը / 109 կգ /, գերծանքաշայիններ Գոռ Մինասյանը և Վարզադատ Լալայանը:
Ամերիկյան ստուգատեսին փաստորեն կմասնակցեն մարզաձևի գործող համաշխարհային աստղերը: