Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

16:31 - 19 Հոկ, 2017

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության մինչեւ 20 տարեկանների պայքարում 85 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Կարեն Ավագյանը երկամարտի 339 կգ-ով զբաղեցրեց 4-րդ տեղը:

Դավիթ Հովհաննիսյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց նաեւ պոկում վարժությունում՝ բարձրացնելով 158 կգ, Կարեն Ավագյանն արժանացավ բրոնզե մեդալի՝ 156 կգ:

Հրում վարժությունում Հովհաննիսյանը 185 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ, իսկ Ավագյանը 183 կգ-ով՝ 6-րդ տեղը:

Այսօր Մ 20 տարեկան աղջիկների պայքարում հարթակ կմտնի 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը:

Այլ նորություններ